HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հայրենի ոստիկանները սկսել են նկարահանվել հեռուստասերիալներում

Հայրենի ոստիկանները սկսել են նկարահանվել հեռուստասերիալներում: Ընդ որում` հեռուստաաստղի կարգավիճակում հայտնվել են այն ոստիկանները, որոնց կեղծ ցուցմունքների հիման վրա Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների վերաբերյալ դատարանները դատավճիռներ են կայացրել, կամ այն ոստիկանները, որոնք առավել ակտիվ են ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ բռնությու գործադրելիս:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք դա ոստիկաններին խրախուսելու մի նոր ձև է, և արդյոք ոստիկանության ծառայության մասին ՀՀ օրենքը նախատեսում է, որ ոստիկանները սերիալներում նկարահանվեն:

«Քանի որ ռեժիսորները շատ էին դիմում ոստիկանություն` սերիալներում կամ ֆիլմերում ոստիկանական մեքենաներ, համազգեստ կամ որևէ տեխնիկա օգտագործելու համար, ոստիկանության շտաբում հատուկ խումբ ստեղծվեց: Հենց այդ խումբն է զբաղվում այդ գործերով»,- ասաց վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը և ավելացրեց, որ թեև ոստիկանները մասնակցել են նկարահանումների, այդ մասնակցությունն անուղղակի է, և նրանք դերասանի ֆունկցիաներ չեն կատարում: «Շատ հնարավոր է, որ տրանսպորտային միջոցը վարող ոստիկանը երևա, բայց նա որպես դերասան հանդես չի գալիս: Տեխնիկական միջոցներ կամ այլ պարագաներ ենք տրամադրում»:

Ոստիկանը տեխնիկա՞ է` հարցրինք Ահարոնյանին: «Ոչ: Եթե սցենարում նշված է, որ ինչ-որ մեկը պետք է վնասազերծվի, կարող են հատուկ ջոկատայիններ ներգրավել և այլն»,- պատասխանեց Ահարոնյանը:

Նա նաև ասաց, որ նկարահանումների համար ոստիկանները գումար չեն ստանում. «Եթե նկարահանող խումբը դիմում է խնդրանքով, որպեսզի իրենց ոստիկանական մեքենա կամ տեխնիկա տրամադրենք, այդ դեպքում նրանց խնդրանքը բավարարվում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter