Արմատախիլ եղեւնիներ՝ Ծաղկազարդի օրը
Երեկ Նորքի` հեռուստաաշտարակի հարակից ճանապարհով 67օօ033 պետհամարանիշով «Կամազ» մակնիշի բեռնատարը տեղափոխում էր արմատախիլ արված մի քանի հաստաբուն եղեւնիներ: Դժվար է ասել, թե դրանք որտեղի՞ց էին բերվում եւ ո՞ւր էին տարվում: Տեխնիկական պատճառներով մեզ չհաջողվեց բեռնատարին հետեւել մինչեւ երթուղու վերջնակետ: Այն Նոր Նորքի 6-րդ զանգվածով ուղեւորվեց դեպի Ջրվեժ, այնուհետեւ բեռնատարը ճանապարհը շարունակեց Ավան-Առինջի ուղղությամբ:
Հավանաբար այդ ծառերը կզարդարեն որեւէ պաշտոնյայի կամ օլիգարխի պարսպապատ առանձնատան տարածքը, թեեւ տարվա այս սեզոնին նման չափսերի եղեւնու կպչողականության հավանականությունը հավասար է զրոյի:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել