Ղարաբաղցի մարզիկը դարձել է Ֆրանսիայի վազքարշավի հաղթող
Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, ս.թ. ապրիլի 5-ին Ֆրանսիայի Մյոդոն քաղաքի ավանդական վազքարշավին այս անգամ մասնակցում էին նաեւ ԼՂՀ մարզիկներ Աշոտ Հայրապետյանը եւ Արթուր Պետրոսյանը:
Ինչպես նշվում է ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչության կողմից տարածված տեղեկատվության մեջ, 4900մ. վազքատարածության մրցումներում, որին մասնակցում էին ավելի քան 600 մարզիկներ, Աշոտ Հայրապետյանը գերազանցեց բոլորին եւ գրավեց առաջին տեղը: Վերոհիշյալ տարածությունը մարզիկն անցավ 15 րոպե 37 վայրկյանում` 9 վայրկյանով բարելավելով նախորդ տարվա հաղթողի արձանագրած ցուցանիշը:
Արցախցի երկրորդ մարզիկը` Արթուր Պետրոսյանը գրավեց չորրորդ տեղը ընդհանուր մասնակիցների եւ երրորդ տեղը իր կատեգորիայի մասնակիցների թվում:
Տեղեկացնենք, որ Մյոդոնի ամենամյա վազքարշավը անց է կացվում 1990թ-ից ի վեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել