HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Պարոն Հայրապետյանը չի

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ավան թաղամասի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել միջադեպ. Հնչել են կրակոցներ, երկու հոգի ստացել է հրազենային վնասվածքներ: Ըստ մամուլում շրջանառվով լուրերի` բախվել են Ռուբեն Հայրապետյանի և Սաշիկ Սարգսյանի թիկնապահները: Վիրավորները` 1978թ. ծնված Նորիկ Աթոյանը, հիշատակվում է որպես Սաշիկ Սարգսյանի թիկնապահ, և 1986 թվականին ծնված Հերսանդ Մկրտչյանը`Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ:

Այս մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ռուբեն Հայրապետյանից, սակայն նրա հեռախոսին ոչ ոք չէր պատասխանում, այնուհետև ինչ-որ մեկը պատասխանեց և Ռուբեն Հայրապետյանի ձայնով ասաց, թե Հայրապետյանը չէ` իր աշխատողներից է, հիմա իր հետ չենք կարող կապվել: Հարցրինք` ե՞րբ կարող ենք կապվել, ասաց` ի՞նչ իմանամ:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի երկու հեռախոսահամարներն էլ ողջ օրը չէին պատասխանում զանգերին: Երեկ ՀՀ ֆոտբուլի ֆեդերացիայում հարաբերական անդորր էր, շենքում միայն պահակն էր, վերջինս ազատ ոճի մեջ էր, ոչ մեկին չէր սպասում և լրագրող տեսնելով ասաց, որ ոչ աշխատանքային օր է, ու շենքում մարդ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter