HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրոդյուսերական անազնիվ խաղեր

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մարտի 13-ին Հրազդանի քաղաքապետարանից դիմում էր ստացվել, որ «Դինա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով քաղաքապետարանից հափշտակել է 150.000 դրամ: Պարզվել է, որ «Դինա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը Երեւան քաղաքի բնակիչ, 35-ամյա Հակոբ Վ.-ն է, որն այս տարվա փետրվարի 20-ին ,Մոսկվա քաղաքում ՀՀ շախմատի արքաների պատվին նվիրված համերգային միջոցառում կազմակերպելու պատրվակով, Հրազդանի քաղաքապետարանից, ՃՇՇ-ից, ինչպես նաեւ Դիլիջանի քաղաքապետարանից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակել է 541.000 դրամ: Պարզվել է նաեւ, որ վստահություն ձեռք բերելու նպատակով Հակոբ Վ.-ն հանդես է եկել երգիչ Արամ Եղիազարյանի (Արամե) անունից, որի մասին վերջինս տեղյակ չի եղել: «Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին` հետագա ընթացքը լուծելու համար»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter