Կեղծ ահազանգ
Նախօրեին` ժամը 18.24-ին, ոմն Լեւոն ահազանգել է ոստիկանության Վանաձորի բաժին, որ անհայտ անձանց սպառնալիքի տակ ինքը Վանաձոր քաղաքի «Էրեբունի» հարսանյաց սրահում եւ նրա շրջակայքում տեղադրել է պայթուցիկ սարք: Մոտ մեկ ժամ անց նույն անձնավորության կողմից ստացվել է նույնաբովանդակ 2-րդ ահազանգը: Սակայն իրավապահները նշված վայրում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:
«Ձեռնարկվում են միջոցառումներ ահազանգողի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ»,- հաղորդում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել