HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղբայրության վտանգները

pakagic2Այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հերքել է ապրիլի 16-ին հայ-թուրքական սահմանի բացման մասին համաձայնագրի ստորագրմանը վերաբերող լուրերը, վկայում է այն մասին, որ Թուրքիան արդեն վստահ է, որ ամերիկյան կողմը չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Հակառակ պարագայում Գյուլը նմանօրինակ հայտարարություն չէր անի, այն էլ Բարաք Օբամայի թուրքական այցի նախօրեին, քանի որ հասկանալի է, որ սահմանի բացման մասին խոսակցություններն այլ նպատակ, քան ամերիկյան վարչակազմին շանտաժի ենթարկելը, ըստ էության, չունեին: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ թուրքական շանտաժն իր դերը կատարեց, սակայն, ցավով պետք է նկատենք, որ այդ շանտաժին օգնեց Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, որն առաջին իսկ քայլով որդեգրեց Թուրքիայի հետ եղբայրանալու ինքնամոռաց ձգտումը, առանց հասկանալու այդ եղբայրության վտանգները Հայաստանի եւ հայության ազգային շահերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter