Բարոյալքման հետեւանքները
Թերթն իր խմբագրականում գրում է. «Ամենայն հավանականությամբ, շարունակ կրկնելով «Առաջ, Հայաստան» կարգախոսը, Սերժ Սարգսյանը երազում էր այն Հայաստանի մասին, որտեղ մարդկանց վրա կրակելը, սեփականությունը բռնությամբ խլելը, ընտրությունները կեղծելը պետք է սովորական դառնա: Սերժ Սարգսյանը, հավանաբար, չէր պատկերացնում, որ գործը կհասնի այնտեղ, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուն կսպանի մեկ այլ ՀՀԿ-ականի:
Բայց այսպես այլեւս հնարավոր չէ շարունակել, քանի որ ժողովուրդն այլեւս չի ցանկանում ապրել մի երկրում, որտեղ սպանությունները եւ կրակոցները դարձեն են սովորական երեւույթ, չի ցանկանում ապրել մի երկրում, որի ԱԺ նախագահի հարազատները հրոսակախմբի նման ոչնչացնում են իրենց առջեւ հայտնվածներին: Ժողովուրդը չի ցանկանում ապրել մի երկրում, որտեղ փողով ցանկանում են գնել անգամ մարդու ձայնը եւ կեղծում են բոլոր տեսակի ընտրությունների արդյունքները:
Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, արդեն գիտակցում է, որ իրավիճակն այլեւս դուրս է եկել վերահսկողությունից: Նա արդեն չի կարողանում վերահսկել իր ենթակայության տակ գտնվող բաշիբոզուկներին,. որոնք օրվա տարբեր ժամերին կրակում են, սպառնում, ծեծում, կտտանքների ենթարկում, ահաբելում եւ դիմում այլ հակաօրինական եւ հակամարդկային արարքների: Վարչախումբը լիովին բարոյալքվել եւ սպառել է իրեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել