HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենցաղային ընտրություններ

chi5ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակի 101-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Հակոբյանի սպանությունը քաղաքական ենթատեքստ չունի եւ կատարվել է կենցաղային հողի վրա: «ՉԻ» - Դե, իհարկե, եթե ՀՀԿ նախընտրական ցուցակում ներգրավված երկու հոգի զինված «ռազբորկաներ» են անում, եւ արդյունքում նրանցից մեկը մյուսին սպանում է, դա խոսում է միայն ՀՀԿ-ի վեհ գաղափարախոսության եւ նժդեհյան ոգեղեն արժեքների մասին: Ի՞նչ կրիմինալ, ի՞նչ թաղային հեղինակություններ... Բայց, մեծ հաշվով, Էդուարդ Շարմազանովն իրավացի է. սպանությունն իսկապես կարելի է համարել կենցաղային: Վերջին հաշվով, ինչո՞ւ են թաղային հեղինակլությունները դառնում Հանրապետական: Չիշտ է` կենցաղային նկատառումներով: Իսկ ինչո՞ւ են ձգտում դառնալ Երեւանի ավագանու անդամ: Ճիշտ է, որպեսզի ավելի բարելավեն իրենց կենցաղային պայմանները: Եվ եթե այդ ճանապարհին ինչ-ինչ տարաձայնություններ են առաջանու եւ արդյունքում մարդասպանություն է տեղի ունենում, մի՞թե չի նշանակում, որ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter