HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակահերթեր Արտաշատում

hj5Շաբաթ գիշեր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամը, եւ եղբորորդին` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի տղան` Հովհաննես Աբրահամյանը, անհավանական արկածներ են ունեցել Արտաշատում: Նրանք իրենց ընկերների հետ Արտաշատի խճուղու վրա գտնվող «ԷդՌադ» ռեստորանում կերել-խմել են, հետո զանգահարել են տեղի «Էլեգանտ» տաքսի ծառայություն եւ երկու մեքենա պատվիրել: Կրտսեր Աբրահամյանը ծեծի է ենթարկել ժամանած մեքենաների վարորդներին. նրանց դուրս են գցել, նստել մեքենաները եւ դրանք տարել ու վառել են Մասիսի ճանապարհին: Չբավարարվելով արածով` Աբրահամյան եղբայրներն իրենց ընկերների հետ վերադարձել են Արտաշատ եւ «Էլեգանտ» տաքսի ծառայության վարորդներին ստիպել են հեռանալ իրենց կայանատեղից: Ըստ ականատեսների` տաքսու վարորդները ստիպված, լուսային ու ձայնային ազդանշանները միացրած, հեռացել են` այդ կերպ փորձելով տաքսի ծառայության տիրոջը` Արտաշատի Մրգավան գյուղի գյուղապետ, ՀայՌուսգազարդի Արարատի մարզի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Ղազարյանին (մականունը` Գազի Հովո) «իշմար տալ», որ խնդիր կա: Սակայն ազդանշանների վրա տանից դուրս է եկել Գազի Հովոյի կրտսեր որդին` Վիլենը: Այդ ժամանակ նույն վայրում հայտնված Աբրահամյան եղբայրներն իրենց ընկերների հետ սկսել են կրակահերթ արձակել Գազի Հովոյի տան վրա: Տան ամբողջ պատին, պատուհանների ապակիների ու մուտքի դռների վրա կարելի է տեսնել փամփուշտներից մնացած բազմաթիվ հետքեր: Կրտսեր Աբրահամյանների խրախճանքը, բարեբախտաբար, ավարտվել է առանց զոհերի: Ոստիկանությունը, բնականաբար, որեւէ կերպ իր օպերատիվ ամփոփագրերում չհիշատակեց, որ Արտաշատում տեղի ունեցածը կապ ունի երկրի երկրորդ դեմքի ընտանիքի հետ: Գազի Հովոյի եւ ԱԺ նախագահի ընտանիքի հարաբերությունները լարվել են ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Բանն այն է, որ Գազի Հովոն առաջադրվել է որպես Մրգավանի գյուղապետի թեկնածու, իսկ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է այս պաշտոնում տեսնել Մրգավանի գործող գյուղապետին, ով «իր մարդն է» եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter