
Թերթի տեղեկություններով` պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանն առաջիկայում հնարավոր է զբաղեցնի ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Անդրադառնալով գեներալ-լեյտենանտի եւ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս տեղի ունեցած հանդիպումներին` թերթի աղբյուրը նշել է, որ Մանվել Գրիգորյանին առաջարկվել է վերստանձնել փոխնախարարի իր պաշտոնը: Սակայն քանի որ նախարար Սեյրան Օհանյանի եւ Մանվել Գրիգորյանի միջեւ դեռ վաղուց հակասություններ կան, գտնվել է փոխշահավետ այս տարբերակը:
Ներկայացել է մեղայականով
Թերթի տեղեկություններով` կիրակի օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժին է մեղայականով ներկայացել Արթուր Սեդրակյանը: Հիշեցնենք, որ վերջինս ապրիլի 2-ի երեկոյան հրազենով սպանել էր Կարեն Հակոբյանին: Նրանք երկուսն էլ ՀՀԿ անդամներ են եւ ընդգրկված են ՀՀԿ ցուցակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել