Սեւանի քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկել
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հարուցվել է քրեական գործ՝ Սեւանի քաղաքային համայնքում ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելու համար:
Դատախազության մամուլի քարտուղարի փոխանցմամբ` Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ հատուկ պահպանվող տարածքներից Սեւանի համայնքի վարչական տարածքի սահմաններում ընդգրկված 458.47 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա իրականացվել է 12 ինքնակամ շինարարություն: Սակայն կառույցներն իրականացրած անձանց նկատմամբ Սեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չեն կիրառվել, վարչական վարույթներ չեն հարուցվել եւ ինքնակամ կառուցապատողներին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ չեն կայացվել:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Գեղարքունիքի քննչական բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել