HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դպրոցներում «աշակերտաորսը» սկսված է

Օգոստոսը եռուն ամիս է հատկապես հանրակրթական դպրոցների համար: Դպրոցի տնօրենները ջանք ու եռանդ չեն խնայում օր առաջ «իրենցով անել» հնարավորինս մեծ թվով աշակերտների, որպեսզի ավել գումարներ մտնի դպրոց:

Վերջերս ականատես եղա, թե ինչպես էր Էջմիածնի դպրոցներից մեկի տնօրենը խնդրում իր ծանոթներին, որ իրենց շրջապատում գովեն իր ղեկավարած դպրոցը, որպեսզի հնարավորինս շատ աշակերտներ հաճախեն իր մոտ: Այս օրերին այդ գործին «լծված» են նույնիսկ տնօրենների ամբողջ գերդաստանը:

Որքան էլ տնօրենները ջանան, միեւնույն է, չեն կարող ապահովել իրենց սրտի ուզած աշակերտների թվաքանակը: Օրինակ՝ Արարատի մարզում միայն վերջին 10 տարվա ընթացքում աշակերտների թվի կտրուկ նվազում է արձանագրվել:

1999-2000 ուսումնական տարվա համեմատ` 20.241 աշակերտով նվազել է դպրոց հաճախողների թիվը: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ աշակերտների թիվը նվազել է արտագաղթի եւ ծնելիության թվի նվազման պատճառով:

Այս ուսումնական տարվա համար մարզպետարանում կանխատեսում են, որ առաջին անգամ դպրոց կհաճախի մոտ 3403 աշակերտ: Թիվը դեռ նախնական է եւ շատ հնարավոր է սեպտեմբերին փոխվի: Այնուամենայնիվ, եթե նշված թիվը պահպանվի, ապա այս տարի դպրոց հաճախողներն ավելի շատ կլինեն, քան ավարտողները: 2011-12 ուսումնական տարում Արարատի մարզում դպրոցը կավարտի 3285 շրջանավարտ: Սակայն 2009-10թթ. դպրոց ավարտողները եղել են ավելի շատ՝  3657 աշակերտ:

Արմավիրի մարզում գալիք ուսումնական տարում առաջին անգամ դպրոց հաճախողների թվի ավելացում է նկատվում: Մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ասելով՝ այս տարի դպրոց կհաճախի մոտ 3500 աշակերտ, ինչը 300-ով ավել է նախորդ ուսումնական տարվա համեմատ: Սակայն, եթե նկատի ունենանք, որ 2009-2010 ուսումնական տարում դպրոցն ավարտածները եղել են անհամեմատ ավելի շատ՝ մոտ 4500, ապա դժվար է ասել, որ աշակերտների թվի էական աճ կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter