HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Վ. Հովհաննիսյան.«Ժամանակն է աղմուկ բարձրացնել, որովհետեւ սա աննախադեպ ճնշում է Թուրքիայի վրա...»

vahan-hovhannisyanԱզգային ժողովում այսօր հայտարարությունների օր էր: ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը անդրադարձավ Թուրքիայի նախագահի, վարչապետի, ԱՄՆ-ի պետքարտուղարի զանգերին, որոնք միտված էին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին համոզելու մասնակցել Ստամբուլում կայանալիք «Քաղաքակրթությունների երկխոսություն միջոցառմանը»: «Նա երեքին էլ մերժեց: Ես կարծում եմ, որ մեր պետական համապատասխան ատյանները, նրանք, ովքեր զբաղվում են արտաքին հարաբերությունների կարգավորմամբ, հայ-թուրքական հարաբերություններով, պետք է երկու դաս այստեղից քաղեն. հաղթող է եւ հարգանք  է ձեռք բերում նա, ով ամեն գնով պաշտպանում է իր պետական շահերը, այլ ոչ թե ամեն ինչի համաձայն է լինում»,-ասաց Վահան Հովհաննիսյանը եւ նշեց նաեւ երկրորդ դասը. «Ժամանակն է աղմուկ բարձրացնել, որովհետեւ սա աննախադեպ ճնշում է Թուրքիայի վրա, քանի որ Ադրբեջանի մերժումը պարզ մերժում չէ, նրանք սպառնում են, որ Թուրքիան գազ չի ստանա, էներգետիկ պրոյեկտները կսառեցվեն, այսինքն այս ամենից երջանիկ, կարծում եմ, միայն մի պետություն կա: Դա Ռուսաստանն է»: Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին հարաբերությունների պատասխանատուները պետք է հաշվի առնեն, որ յուրաքանչյուր քայլ կարող է տանել ծուղակ: «Յուրաքանչյուր քայլ պետք է շատ հստակ հաշվարկվի, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունները գեղեցիկ հայտարարությունների եւ ռեկլամային փուլից անցնում են գործնականի, իսկ գործնականում մեզ շատ լուրջ դժվարություններ են սպասվում, ինչը ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուրժողական վերաբերմունքը»,-նշեց պատգամավորը: Նա գտնում է, որ նման վերաբերմունքին լայնախոհությամբ արձագանքելն անխուսափելի կդարձնի պարտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter