HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

ՕԵԿ-ը կոչ է անում մանկավարժներին չպարտադրել անազնիվ գործ կատարել

07_04-h_bisharyan«ՕԵԿ-ը բազմաթիվ բողոք-դիմումներ է ստացել մանկավարժներից: Մեր աջակցությանն են դիմում` վերջ դնելու պարտադրված ցուցակների պահանջներին»,- այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող Բիշարյանը նշեց, որ մոտենում է նախընտրական շրջանը, եւ դպրոցի տնօրեններն ու մանկավարժները ոչ թե պաշտպանված են, այլ գտնվում են ճնշումների տակ.«Հաճախ ենք հանդիպում հոդվածներ, որ թե' դպրոցների, թե' նախադպրոցական հիմնարկների աշխատակիցներից պահանջում են ընտրողների ցուցակներ: Ակնհայտ է դառնում, որ գերցանկությունների նպատակին հասնելու համար պարտադրանքի ճանապարհով փորձ է արվում օգտագործել բոլոր հնարավոր լծաակները` կանգ չառնելով ոչ մի բանի առջեւ»: Ըստ պատգամավորի` կրթօջախների աշխատողներին պարտադրվում է անազնիվ գործ կատարել: «Լինելով մանկավարժ` կոչ եմ անում չենթարկվել պարտադրանքին եւ ճնշումներին: Նախընտրական շրջանում բնական է, որ բոլոր քաղաքական ուժերը նախապատրաստվում են ընտրությունների, եւ առաջանում է ակտիվություն: Ցանկացած ընտրություններից հետո, սակայն, կյանքը շարունակվում է: Պետք չէ մեկ-երկու մանդատ ունենալու համար օգտագործել բոլոր լծակները` փողն ու ուժը, պարտադրանքն ու ճնշումները` մարդկանց պահելով վախի մթնոլորտում»,- ընդգծեց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter