HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուսանողական ամառ-2011»-ը կանցկացվի Դիլիջանում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը  և  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդն օգոստոսի 16-29-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Դիլիջան քաղաքում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարարական ճամբարում կիրականցնեն «Ուսանողական ամառ-2011»  ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում բուհի հասարակական ակտիվություն և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հնարավորություն կտրվի վայելելու ամառային հանգիստը Դիլիջանում:

Ծրագրին բուհի յուրաքանչյուր ֆակուլտետ և մասնաճյուղ ներկայացնելու է մեկական ջոկատ: Ջոկատները կրելու են հայ ժողովրդի տարբեր ժամանակների մեծանուն անձանց անունները` Գարեգին Նժդեհ, Մոնթե Մելքոնյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Շառլ Ազնավուր, Պարույր Սևակ, Անդրանիկ, Գևորգ Չաուշ:

Ծրագրի ընթացքում ջոկատների միջև անցկացվելու են մարզական (մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, պարանի ձգում, շախմատ), մշակութային (երգ, պար, նորաձևություն, նկարչություն) և ինտելեկտուալ («Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», բրեյն թեստ, պոետ և տնտեսագիտական օլիմպիադա) մրցույթներ, որոնք գնահատվելու են, և արդյունքում որոշվելու են հաղթող ջոկատները:

Ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվել է ուսումնական տարվա ընթացքում ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթների հաղթողներից: «Ուսանողական ամառ-2011» ծրագրի վերջում տեղի կունենա եզրափակիչ գալա-համերգը և մրցանակաբաշխությունը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter