
Թերթի տեղեկություններով` շաբաթ գիշերը Արտաշատում տեղի ունեցած աղմկոտ պատմությունից հետո ոստիկանության 6-րդ վարչությունը ձերբակալել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդուն և նրա ընկերներին: Վերջիններիս 6-րդ վարչությունը ձեռնաշղթաներով հանձնել է Արտաշատի մարզային ոստիկանությանը, իսկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ձերբակալություններից հետո անձամբ շնորհակալություն է հայտնել ոստիկաններին:
Առայժմ ակնհայտ է միայն, որ Հ. Աբրահամյանը փորձում է իր որդու անունն առանձնացնել Արտաշատում հրկիզված մեքենաների և կրակոցների հետ կապված սկանդալից: Բայց նրան առայժմ չի հաջողվում գործն ամբողջությամբ կոծկել: Հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի և Ալիկ Սարգսյանի մեջև հակասությունները` չի կարելի բացառել, որ ԱԺ նախագահին չի հաջողվի եղբոր որդուն ազատել ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարից, թեպետ դա քիչ հավանական է:
<!-- /* Font Definitions */ @font-face {font-family:Sylfaen; panose-1:1 10 5 2 5 3 6 3 3 3; mso-font-charset:204; mso-generic-font-family:roman; mso-font-pitch:variable; mso-font-signature:67110535 0 0 0 159 0;} /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-parent:""; margin:0cm; margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:12.0pt; font-family:"Times New Roman"; mso-fareast-font-family:"Times New Roman";} @page Section1 {size:612.0pt 792.0pt; margin:2.0cm 42.5pt 2.0cm 3.0cm; mso-header-margin:36.0pt; mso-footer-margin:36.0pt; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} -->
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել