HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակեցին

hayq5Երեկ երեկոյան` ժամը 20-ի սահմաններում, ոստիկանները` ՊՊԾ գնդի փոխհրամանատար Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հյուսիսային պողոտա և սկսեցին հեռացնել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին: Նրանց ջղագրգռել էր այն փաստը, որ Հյուսիսային պողոտայում գտնվող մի շարք անձիք վանակարկել են` «Պայքար, պայքար մինչև վերջ», «Լևոն` նախագահ», «Կեցցե ժողովրդավարական Հայաստան» կարգախոսները: Օսիպյանի գլխավորած իրավապահները մեծագույն հաճույքով հայհոյում և քաշքշում էին Պողոտայում գտնվողներին: Նրանք առանձնակի վերաբերմունք էին ցուցաբերում հատկապես կանանց նկատմամբ, ամենայն հավանականությամբ, այս ձևով շնորհավորելով նրանց տոնը: Բացառված չէ, որ վարչախմբի պարագլուխներին մի պահ թվացել է, թե շուտով Հայաստան կհասնեն Մոլդովացի ցուցարարները, և միանալով Հյուսիսային պողոտայում գտնվողներին, կգրավեն խորհրդարանի շենքը և նախագահի նստավայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter