
Եթե հակիրճ բնորոշենք անցած մեկ տարվա կարճ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության բովանդակային կառուցվածքը, ապա, թերևս, տեղին է հենց այս ձևակերպումը. համարակ նախաձեռնություննեորվ` մարտահրավերներին ընդառաջ:
Ըստ էության, Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը դարձել է երկրի ղեկավարի ուժեղ կողմերից մեկը: Դա է վկայում անգամ պարզ թվարկումը.
ա. Շուրջ երկու տասնյակ պաշտշոնական և աշխատանքնային այցեր
բ. Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Հռչակագրի ստորագրումը, որը ռազմատենչ հռետորության սիրահար ադրբեջանական կողմին հստակ պարտավորեցնում է բացառապես խաղաղ քաղաքական կարգավորման
գ. փաստացի հայ-թուրքական հարաբերություններ սկսելու ինքնատիպ ու միջազգայնորեն բարձր գնահատված նախաձեռնություն
դ. Հանգուցային, հայեցակարգային ելույթներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովում
ե. Վրաց-օսական հակամարտության օգոստոսյան պայթյունի ու դրան հաջորդած իրադարձությունների պայմաններում հնարավոր խոշոր վտանգներից ու քաղաքական ծուղակներից առավելագույնս անկորուստ խուսանավում
զ. Եվրակառույցների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման հավանականության ու նման հնարավորություն տվող դրդապատճառների աստիճանական նվազեցում
Ի մի բերելով`կարելի է ասել, որ արտաքին ճակատում Հայաստանն ունի լրջամիտ ու նախաձեռնող պետական գործից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել