HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարկը «բնամթերքով» է

chi6Ռուսաստանը Հայաստանին և Բելոռուսին առաջարկել է մեծ քանակությամբ ռուսական ալմաստ ձեռք բերել` այդ թվում նաև այդ երկրներին տրաամադրվելիք վարկային գումարներով: «ՉԻ» - Սա իսկապես բացառիկ երևույթ է: Փաստորեն, հօդս է ցնդում այն միֆը, թե Ռուսաստանի կողմից տրամադրվելիք 500 մլն դոլար վարկը Հայաստանին օգնելու է հաղթահարել ճգնաժամը: Ռուսաստանն ինքը ճգնաժամի մեջ է, որովհետև ալմաստի վաճառքը մի քանի անգամ նվազել է, և ահա մեզ առաջարկվում է այդ 500 միլիոնով Ռուսաստանից ալմաստ գնել` այնքան, որ «մի քանի տարի հերիքի»: Դա նույնն է, թե մեկը հարևանից պարտքով փող խնդրի, իսկ նա սիրով համաձայվի, բայց պայմանով, որ այդ փողով հենց իրենից մի քանի տարվա գուլպաներ գնես: Ընդ որում, սա այն դեպքը չէ, որ հեշտությամբ հնարավոր լինի մերժել «առաջարկը». վարկերը դեռևս չեն տրամադրվել ու մերժման դեպքում կարող են և ընդհանարպես չտրամադրել: Այնպես որ` չզարմանաք, եթե առաջիկայում Տիգրան Սարգսյանը սկսի խոսել Հայաստանի «ադամանդագործության ոլորտի բացառիկ նշանակության մասին»: Բա հո Ռուսաստանի «առաջարկը» չե՞ն մերժելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter