Հայ ուսանող-մարզիկն առաջին անգամ արժանացել է ոսկե մեդալի
Հայ ուսանող ծանրամարտիկ Աղասի Աղասյանը (77 կգ քաշային կարգ) Չինաստանի Չենժեն քաղաքում մեկնարկած ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում, երկամարտում ցուցաբերելով 337 կգ ընդհանուր արդյունք, գրավել է առաջին տեղը` արժանանալով ոսկե մեդալի:
ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է հայ մարզիկներին առաջին մեծ հաղթանակի կապակցությամբ և ցանկացել նոր հաղթանակներ:
Հայաստանի Հանրապետության ուսանող-մարզիկները համաշխարհային ունիվերսիադային մասնակցում են 10-րդ անգամ: Ուսանողական խաղերում մեր ներկայացուցիչները նվաճել 14 մեդալ, այդ թվում 3-ը` արծաթ, 11-ը` բրոնզ:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ ուսանող մարզիկը համշխարհային ունիվերսիադայում արժանանում է ոսկե մեդալի:
Համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում հայ ուսանող-մարզիկները հանդես են գալիս 5 մարզաձևերում` շախմատ, ծանրամարտ, թեքվանդո, ձյուդո, թենիս:
ՀՀ ԿԳՆ-ն հայտնում է, որ հայկական պատվիրակության մասնակցությունն ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ ունիվերսիադային ֆինասավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել