HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Եվրամիությունն ամեն գնով ուզում է հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը

ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Մարի Անն Իզլեր Բեգենն այսօր մամուլի ասուլիսում  նշեց, որ  ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, տնտեսական եւ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ՝ ԼՂ հակամարտության կարգավորումը: Տարածաշրջանային հարցերից համանախագահն առանձնացրեց հայ-թուրքական սահմանի բացման հարցը: «Այս հարցը բազմիցս բարձրացվել է Եվրամիության շրջանակներում: Մենք խնդրել ենք նաեւ, որպեսզի լրջորեն ուսումնասիրվեն թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական հետեւանքները սահմանի բացումից հետո: Մենք ուզում ենք, որ ամեն գնով դա տեղի ունենա, նույնիսկ պատրաստվել էինք գնալ եւ հանդիպել սահմանի մյուս կողմում գտնվող մեր գործընկերներին, սակայն մեզ խորհուրդ տվեցին ավելի զուսպ լինել»,- նշեց համանախագահը: Նա համոզված է, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի տնտեսության վրա, այլեւ Թուրքիան օգուտներ կքաղի. «Մասնավորապես, այդտեղ են գտնվում Թուրքիայի ամենաաղքատ շրջանները, եւ իրենց համար դա կարող է նույնպես նպաստավոր լինել»: «Ինչու՞ են հետազոտվում հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքները, եթե Դուք հայտարարում եք, որ ամեն գնով այդ սահմանը պետք է բացվի» հարցին Մարի Անն Իզլեր Բեգենը պատասխանեց՝ որպեսզի Եվրոպայի խորհրդարանի իր կոլեգաներին լուսաբանի, թե ինչպիսի վիճակ է Հայաստանում եւ Թուրքիայում: «Ուսումնասիրությունն ապացուցեց, թե որքան մենք իրավացի էինք, որ սահմանը պետք է բացվի, մեր քաղաքական ցանկությունը ամրապնդվեց այդ ուսումնասիրությամբ, երբ կամք չկա, պետք է փաստարկներ գտնել, ամենալավ փաստարկը տնտեսականն է»,- ասաց եվրոպացի խորհրդարանականը: «Եվրամիությունը կարո՞ղ է երաշխավորել, որ Թուրքիան թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր ճանապարհ չի բացելու» հարցին  համանախագահը պատասխանեց, որ եթե Եվրամիությունը կարողանար նման երաշխիքներ տալ, կարող էր նաեւ իրենց երկրների համար նույնն անել. «Մենք կազմակերպված հանցագործության հարցերին էլ անդրադարձանք, որպեսզի կարողանանք դեմ դուրս գալ»: Եմ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ավետ Ադոնցն էլ նշեց, որ սահմանը փակ է միակողմանի. «Չկա հիմք, որի համար սահմանը փակ է Թուրքիայի համար: Հաշվարկներ պետք չեն, սահմանը պարտադիր է պետք բացել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter