HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արթուր Ջավադյան. «Դրամի հետագա արժեզրկում չի ակնկալվում»

08_04-a_javadyan«Մենք հայտարարել էինք, որ հետ չենք կանգնում լողացող փոխարժեքի մեր քաղաքականությունից, բայց այդ պահին մենք մեր ուզած արդյունքին հասանք` ունեցանք ֆինանսական կայունություն: Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ ֆինանսական և հատկապես բանկային համակարգը գտնվում է կայուն վիճակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ Արթուր Ջավադյանի` լողացող դրամի քաղաքականությանը վերադառնալուց հետո իրենք չեն միջամտում բորսայում տեղի ունեցող գործընթացներին. «Մի անգամ միջամտել ենք, երբ որ շատ կտրուկ սկսեց բարձրանալ դոլարը, մենք ընդամենը շատ փոքր ծավալով արտարժույթ վաճառեցինք, մի քանի օր անցավ` դրամը սկսեց բարձրանալ, մենք էլի մի փոքրիկ միջամտություն արեցինք` գնեցինք արտարժույթը, բայց դա չի նշանակում, որ մենք ուղղորդեցինք կուրսը, մեր գործողությունները շատ ավելի փոքր են, քան իրականացնում են բանկերը»,- ասաց ԿԲ նախագահը: Արթուր Ջավադյանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին իրենց խնայողությունները պահել հայկական դրամով: Նա հավելեց, որ մեր նման երկրներում արտարժութային փոփոխությունները և գնաճային ազդեցությունը ձևավորվում են սպասումներով, և հենց այդ սպասումների արդյունքն էր, որ միջազգային պահուստներից իրենք ստիպված եղան վաճառել մոտ 600 մլն դոլար` դրամը պահելու համար: ԿԲ նախագահի հավաստմամբ` ազգային դրամի հեղինակությունը բարձրացնելու և դոլարիզացիայի դեմ պաքարելու համար է Կառավարությունն օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացրել Ազգային ժողով, որով փոփոխություններ են նախատեսվում «Վարչական իրավախատումների մասին» ՀՀ օրեսգրքում, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում: Այս օրենքներն արգելում են արտարժույթով ծառայությունների մատուցումը, աշխատանքային պայմանագրերի կնքումը, ապրանքների առքուվաճառքի գնանշումները և ստացված հասույթն իրականացնելը: Եթե նախկինում օրենքի խախտումն առաջին անգամ նախատեսում էր տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ապա այժմ առաջարկվում է այն դարձնել երկու հազարապատիկ, երկրորդ խախտման դեպքում` երկու հարյուրաապատիկից դարձնել չորս հազարապատիկ: Ըստ Արթուր Ջավադյանի` այս փոխոխություններն ունեն պատժիչ և կանխագելիչ բնույթ: Բացառություն են միայն ներմուծումներն ու արտահանումները, որոնք գործարքներ են արտերկրի հետ: ԿԲ նախագահի խոսքերով` լողացող դրամի քաղաքականությանն անցնելու առաջին օրվա ընթացքում բանկերը կրեցին 4 մլրդ 7 մլն դրամ վնաս, քանի որ բանկային համակարգը գտնվում է արտարժութային կարճ դիրքում`բանկերի պարտավորություններն արտարժույթով ավելի շատ էին, քան նրանց ակտիվները: Այժմ, ըստ Ջավադյանի, բանկերի վիճակը մնում է բարվոք, և նրանք այլևս չեն ունենա վնասներ, քանի որ չի ակնկալվում ազգային դրամի հետագա արժեզրկում: Ըստ նրա` բանկերի անցյալ տարվա եկամուտը եղել է 27 մլրդ դրամ, եւ «որևէ վտանգված բանկ մենք այսօր չունենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter