HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալ.Արզումանյանի և Ս. Սիրունյանի գործով դատաքննությունը կշարունակվի վաղը

ssirunyanԿենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդահնուր իրավասության դատարանում ընդմիջումից հետո շարունակվեց Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործով դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ալեքսանդր Արզումանյանի պաշպան Լիպարի Սիմոնյանի միջնորդություը: Լիպարիտ Սիմոնյանը մեկ միջնորդություն ևս ներկայացրեց` պահանջելով Ալ. Արզումանյանի խափանման միջոց կալանքը հանել կամ փոխարինել գրավով, քանի որ իր պաշտպանյալը մեկ տարուց ավելի է` անազատության մեջ է: Դատավորը մերժեց նաև այս միջնորդությունը: Դատական նիստը ընդհատվեց, քանի որ Սուրեն Սիրունյանը նիստի ընթացքում իրեն վատ զգաց, որի համար 40 րոպե ընդմիջում հայտարարվեց, Սուրեն Սիրունյանի համար շտապօգնություն կանչեցին, և բժշկի եզրակացության հիման վրա, համաձայն որի` Սուրեն Սիրունյանը ի վիճակի չէ դատական նիստին մասնակցել, դատական նիստը հետաձգվեց մինչև վաղը, ժամը 12:00-ն: Սուրեն Սիրունյանի կինը` Գայանե Ներսիսյանը «Հետքին» ասաց, որ Սուրեն Սիրունյանը ստամոքսի հետ խնդիրներ ունի, և հնարավոր է, որ այսօրվա վատ ինքնազացողությունը կապված է ստամոքսի հետ: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter