HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

ԿԲ նախագահը բյուջեն վերանայելու կարիք չի տեսնում

Վերջերս Կենտրոնական բանկը կանխատեսում էր արել, որ տնտեսական աճը բյուջեում արձանագրված 9.2 տոկոսից ցածր է լինելու: «Արդյոք դա չի ենթադրում, որ բյուջեն պետք է վերանայվի» լրագրողների հարցին ի պատասխան` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց. «Չեմ կարծում, որ բյուջեն պետք է վերանայվի, Կառավարությունն արդեն հայտարարել է այն գործողությունների մասին, որ իրենք իրականացնելու են, Կառավարությունը ծախսերի մի մասը տեղափոխել է երկրորդ եռամսյակից 4-րդ եռամսյակ, եթե փոփոխություններ անելու լինեն, մեր Կառավարությունն ունի այդքան ներուժ»: Արթուր Ջավադյանն ասաց նաև, որ լողացող դրամի քաղաքականությանն անցնելուց հետո ակնկալում էին գնաճային ճնշումներ, «բայց այնքան մեծ էին միջազգային գնանկումային ճնշումները, և այնքան էր նվազել պահանջարկը, որ մենք մարտին ունեցանք 1.4 տոկոս գնաճ, իսկ համեմատած անցյալ տարվա մարտ ամսի հետ` 1 տոկոս գնաճ»: Դրանից հետո, ըստ նրա, ԿԲ-ն երեկ որոշում ընդունեց 0.25 տոկոսով իջեցնել վերաֆինանսավորման տոսկոսադրույքը` այն դարձնելով 7.5 տոկոս: «Դրանով իսկ մենք ազդակ հաղորդեցինք հասարակությանը և ֆինանսական կազմակերպություններին, որ վարելու ենք ոչ թե կրճատողական, այլ ընդլայնողական քաղաքականություն»,- հայտարարեց ԿԲ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter