HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գյուղացիների մեծ մասը պարապ է

ԼՂՀ կառավարության հերթական արտագնա նիստն այսօր տեղի է ունեցել Հադրութ շրջկենտրոնում: Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը ներկայացրեց 2008թ. գործունեության եւ շրջանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վ.Գեւորգյանի գնահատմամբ, 2008թ. հաջող տարի էր շրջանի հողօգտագործողների համար. ստացվել է 13588 տոննա հացահատիկային համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 23.5 ցենտներ, որը բարձր է նախորդ տարվա, այնպես էլ` հանրապետական միջին ցուցանիշից: 2009թ. կատարվել է 2000 հեկտարով ավել աշնանացան: Չնայած ձեռնարկվող միջոցառումներին, այնուհանդերձ, չի հաջողվում ընդարձակել խաղողայգիների եւ պտղատու այգիների տարածքները,նշել է նա: Հաշվետվությունում մտահոգություն արտահայտվեց շրջանի պահուստային հողերից վարձակալված տարածքների պետական գրանցման առիթով. այստեղ մոտ 600 հա վարձակալված հողերի գրանցում չի կատարվել: Մի այլ խնդիր է վարձակալված տարածքների վարձավճարների հավաքագրումը. այդ հոդվածով զգալի պարտքեր են կուտակվել: Նշվեց նաեւ այն մասին, որ մի շարք համայնքներ լիովին չեն մուտքագրում սեփական եկամուտները, ինչի հետեւանքով, շրջանում չեն կատարվել մոտ 25 մլն դրամի ծախսեր: Արտագնա նիստում վարչապետ Արա Հարությունյանը որպես լուրջ բացթողում նշեց այն հանգամանքը, որ բավական թույլ է համայնքապետերի եւ տեղի բնակչության միջեւ ամենօրյա գործնական կապը, երեւույթ, որ բնորոշ է հանրապետության մյուս շրջաններին եւս: «Անթույլատրելի է այն գործելաոճը, ըստ որի համայնքապետերի մեծ մասը ձգտում է տեղական նշանակության գրեթե  բոլոր հարցերը լուծել պետության միջոցով: Պետք է արմատավորվի հակառակ պրակտիկան»,-ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը խոսեց մի ցավալի երեւույթի մասին եւս. գյուղաբնակների մեծ մասը, կարելի է ասել, պարապության է մատնված: «Պետությունը գյուղերում կեղծ աշխատատեղեր չի ստեղծելու,- հայտարարել է Ա.Հարությունյանը,- գյուղում նախեւառաջ պետք է զբաղվել գյուղատնտեսությամբ եւ այդ հարցում կառավարությունը մեծ օժանդակություն է ցույց տալիս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter