HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արծվիկ Մինասյանը նախարարին խորհուրդ է տալիս չօգտագործել սեկվեստրին բնորոշ արտահայտություններ

a-martirosyanԱզգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանն այսօր աչքի ընկավ տնտեսական հարցերի առատությամբ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրում էին մի շարք հարցեր. «Վերահսկիչ պալատը բազմաթիվ խախտումներ, ապօրինություններ, ես կասեի՝ նույնիսկ հանցագործություններ է բացահայտում, ներկայացնում է հանրությանը, բայց որեւէ մեկը պատժի չի արժանանում, այդ պետական միջոցները, որոնք յուրացվում են, որեւէ ձեւով չեն արտացոլվում այն գործունեության մեջ, որն իրականացվում է նախագահականից մինչեւ Կառավարություն,- նշեց պատգամավորը եւ հավելեց,- տարբեր պաշտոնյաներ, նույնիսկ ինքնաթիռներով, այս նեղ տնտեսական վիճակում, բացառապես բիզնես կլասով են ման գալիս, երբ կարելի է էկոնոմ կլասով գնալ եւ նմանատիպ շատ խնդիրներ: Նաեւ` որքանո՞վ է ճիշտ հետաձգել բյուջեի քննարկումը, երբ մենք կարողանում ենք բյուջեից ոչ նպատակային գումարներ հատկացնել եւ շատ կարեւոր խնդիրների վերաբերյալ մենք քայլեր չենք ձեռնարկում»: Հարցին պատասխանեց Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը. «Ինչ վերաբերում է բյուջետային չնախատեսված ծախսերին, մենք հիմա դա չենք անում եւ ընդհանրապես սահմանափակել ենք, անցել ենք խիստ խնայողության ռեժիմի: Բյուջեի ծախսերի կառավարման գործընթացի առումով մեր օրենսդրությունն ունի ճկունություն, Կառավարությունն էլ օգտագործում է: Մենք  կարողանում ենք, այս ոչ հեշտ վիճակում, ադեկվատ արձագանքել: Գործուղման ծախսերի առումով Կառավարությունը որոշում կայացրեց եւ կասեցրեց պետական համակարգի ծախսերը»: Տիգրան Դավթյանն ասաց, որ  իր գործընկերներն այդ ծախսերի կրճատումը անմիջապես զգում են: Արմեն Մարտիրոսյանը դժգոհեց Տ. Դավթյանի պատասխանից՝ նշելով, որ իր հարցերի պատասխանները չի ստացել: 23_02-a_minasyanՏնտեսական հարցերի հաջորդ խումբը ներկայացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա հարցրեց, թե  ինչպիսի՞ն են առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպիսի՞ն է պետական բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակը, եւ ո՞ր հարկատեսակների մասով է դիտվում նվազում: Նա խնդրեց նաեւ Կառավարության գնահատականը, թե  տնտեսության ոլորտի ո՞ր ճյուղերն են ռիսկային գոտում գտնվում, նաեւ՝ փոփոխությունների ենթարկվու՞մ է, արդյոք, Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը: Հարցերի պատասխանները պատգամավորն ակնկալում էր ստանալ Տիգրան Դավթյանից: Վերջինս ներկայացրեց հունվար-փետրվար ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների արդյունքները, այնուհետեւ պարզաբանեց՝ դրանք լա՞վ ցուցանիշներ են, թե՝ վատ: Այնուհետեւ պատասխանող կողմը անդրադարձավ տարբեր կազմակերպությունների կանխատեսումներին եւ նշեց նաեւ, որ հավաքագրում են ավելի քիչ հարկեր, քան նախատեսում էին: Արծվիկ Մինասյանը դժգոհ էր պատասխանից, քանի որ հունվար-փետրվար ամիսների տվյալները հայտնի են վաղուց, նաեւ. «Ձեր կողմից մատնանշվում են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ակունքները, դա բոլորս գիտենք, պարզաբանեք Հայաստանի մասով»: Պատգամավորը խորհուրդ տվեց նախարարին չօգատգործել ծախսերի խնայողություն, ծախսերի սահմանափակում արտահայտություններն, կամ օգտագործելուց առաջ հաշվի առնել, որ դրանք բնութագրում են սեկվեստր արտահայտությունը: «Ես կիրառում եմ այն բառերը, որոնք ադեկվատ են կատարված գործողություններին, մենք սեկվեստր չենք արել: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ՀՆԱ-ի եւ այլ ցուցանիշներ այս պահի դրությամբ չունենք»,-նշեց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter