Կեղծ «գազի մարդիկ»
Երեկ` ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դ. Մալյան փողոցի 14 շենքի թիվ 43 բնակարանում կատարվել է ավազակային հարձակում:
Մեկնած օպերատիվ խմբին 57-ամյա Սվետլանա Կ.-ն հաղորդել է, որ կես ժամ առաջ երկու անհայտ անձ, գազի անվտանգության սարքավորում տեղադրելու պատրվակով, խաբեությամբ մուտք են գործել իր բնակարան: Այնուհետեւ «գազի մարդիկ», դանակի սպառնալիքով, կպչուն ժապավենով կապել են դստեր` 33-ամյա Իրինա Տ.-ի ձեռքերն ու բերանը եւ ննջասենյակից հափշտակել 700 հազար դրամ ու ոսկյա զարդեր` պատճառելով 1 մլն 700 հազար դրամի նյութական վնաս:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել