HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 մետրանոց սյունն ընկել է 30-ամյա տղամարդու վրա

Օգոստոսի 14-ին` ժամը 10.13-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի «Մասիս կայարան» թաղամասում` նախկին փայտամշակման գործարա­նի տարածքում, երկաթբետոնե պանելի տակ կա դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր  մեկնած  հրշեջ-փրկարարները տեղում պարզել են, որ երկաթբետոնե կառուցատարրերի ապամոնտաժման ժամանակ մոտ 7 մետր բարձրությամբ ե/բ սյունը շրջվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ,1981 թվականի ծնված Արմեն Մելքոնյանի վրա, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարների ուժերով Ա.Մելքոնյանի դին դուրս է բերվել և հանձնվել Մասիս քաղաքի շտապօգնության աշխատակիցներին:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter