Ոստիկանները ծեծել են լրագրողին
«Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը տարբեր վնասվածքներով «շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց: Մոտ կես ժամ առաջ նրան ոստիկանները ծեծի են ենթարկել Հյուսիսային պողոտայում: Ըստ «Ա1+»-ի լրագրողների` ծեծողն անձամբ ՊՊԾ-ի պետ Ռոբերտ Մելքոնյանն է (մականունը` «Բազազ»), որին իր «գործը» կատարելիս օգնել են նաեւ մյուս ոստիկանները:
Դավիթը տեսաձայնագրման հնարավորություն ունեցող ֆոտոխցիկով նկարահանել է, թե ինչպես են ոստիկանները Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիներին քաշքշում: Նկարահանումն ավարտվում է այն պահին, երբ ոստիկաններից մեկը (կադրում դեմքը չի երեւում) «Արա, դե հերիք ա, էլի...» ասելով` լրագրողին հարվածում է:
Լուսանկարը՝ «Ա1+»-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել