HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ լիագումար նիստում չի քննարկվի Հայաստանի հարցը

aravot3Թերթի հարցին` Հայաստանի հարցը կքննարկվի՞ ԵԽԽՎ ապրիլի 27-ից սպասվող լիագումար նիստում, թե՞ կբավարարվեն միայն Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկմամբ` ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Ներկա դրությամբ դժվար է կանխատեսել: Կարծում եմ, որ ԵԽԽՎ համազեկուցողները հետևելու են այս երեք շաբաթների ընթացքին և հետո կհայտնեն իրենց եզրակացությունը: Թեև պիտի ասեմ, որ քաղաքապետի ընտրության այս շրջանը նաև հնարավորություն է տալիս որոշակի փաստարկներ ներկայացնել, ինչը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում արվեց մեր պատվիրակության ղեկավարի կողմից, թե ամեն դեպքում` ժողովրդավարական գործընթացները շարունակվում են, ընդդիմությունն իր ողջունելի մասնակցությունը բերում է այս ընտրություններին: Եվ քանի որ մտնում ենք ընտրական գործընթացների շրջան, կարելի է ենթադրել, թե հնարավոր է` քննարկում չլինի Հյաաստանի ժողովրդավարական իրավիճակի մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter