Բեգլարյանը նեղսրտել է
Օրերս հանրապետականները հավաքել են Քանաքեռ-Զեյթունի ավագանիներին ու խստիվ պատվիրել, որ ոչ մեկը չշփվի ԲՀԿ-ականների հետ կամ չաշխատի նրանց համար: Չնայած սրան, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Ավետիսյանը, Զեյթունի շուկայի տնօրեն Հակոբ Պետրոսյանը և այս համայնքի ավագանու անդամ Տիգրան Բեգոյանը իրականում աշխատում են ԲՀԿ-ի համար:
Ավելին, ասում են, որ թաղապետարանի աշխատակազմի ղեկավարին նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանը, որը մտերիմ է Ծառուկյանի հետ, ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում խոստացել է թաղապետի տեղակալի պաշտոնը: Սրա մասին տեղյակ է նաև Գագիկ Բեգլարյանը, որը նեղ շրջապատում նեղսրտել է, թե այդ դավաճանը եկավ մասնակցեց բանկետիս (քաղաքապետ նշանակվելու առիթով հրավիրված), շնորհավորեց, հետո գնաց մտավ ԲՀԿ: Առնետավազքի համանման դեպքեր են տեղի ունենում նաև այլ համայնքներում, Նոր Նորքում, որտեղ Ծառուկյանի համար աշխատում է թաղապետարանի առևտրի բաժնից Արմեն Սբղչյանը, ինչպես նաև Հովսեփ Վարդանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել