HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վտանգավոր» հակումներ

168-jamԹերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ հեղինակավոր «The Economist» պարբերականի վերլուծական կենտրոնը հրապարակել է մի զեկույց, ըստ որի` «Հայաստանում սոցիալական ընդվզումները մեծ վտանգ են ներկայացնում գործող իշխանության համար»: Վերլուծաբաններն այս գնահատականին հանգել են` ուսումնասիրելով Հայաստանի տնտեսական իրավիճակն ու քաղաքական կայունության մակարդակը, այդ թվում` սոցիալական անհավասարությունը, կոռուպցիան, իշխանության նկատմամբ վստահության աստիճանն ու սոցիալական ընդվզումներին հասարակության հակվածությունը: Ըստ այդմ` քաղաքական անկայունության առումով Հայաստանը աշխարհի 165 երկրների շարքում գրավել է 94-րդ «պատվավոր» հորիզոնականը` այնպիսի երկրների հարևանությամբ, ինչպիսին են` «ժողովրդավարության առաջամարտիկներ» Մոզամբիկը, Սիրիան, Նամիբիան: Ըստ «The Economist»-ի` Հայաստանում առավել խոցելի է տնտեսական դրությունը: 10 բալանոց սանդղակով (0-ն վկայում է, որ տնտեսական ցնցումները գրեթե անհնարին են, իսկ 10-ը` հակառակը) Հայաստանը ստացել է 7 բալ: Իրավիճակի ընդհանուր գնահատականով Հայաստանը 2007 թ.-ի համեմատ, բնականաբար, զգալիորեն նահանջել է. երկու տարի առաջ մեր երկրում քաղաքական կայունության գործակիցը գնահատվել էր 3.8 բալ` ներկայիս 5.8-ի փոխարեն: Փաստորեն, մեր իշխանություններն այս զեկույցին արձագանքել են շատ օպերատիվորեն` երեկ Հյուսիսային պողոտայում «երկրի կայունությունը» փրկելով «ընդվզումների հակված հասարակությունից»: Կարծում ենք` այս գնահատականը լրացուցիչ խթան կհանդիսանա իշխանությունների համար` նույն կերպ անզիջում դարձնել պայքարը նաև անհատ տաքսիների վարորդների, տոնավաճառների աշխատակիցների, փոքր խանութների սեփականատերերի և «կայունության այլ թշնամիների» դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter