HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնական ապացույցը

chi7«Երկրի նախագահը պետությունը չի տեսնում սեփական նստավայրի պարիսպների միջից: Բազմաթիվ այցելությունները մարզեր փաստում են, որ նախընտրական խոստումները կատարվում են»,-հայտարարել է հանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: «ՉԻ» -  Այո, սա շատ մեծ նվաճում է: Պատկերացնո՞ւմ եք, Սերժ Սարգսյանը, բանից պարզվում է` երբեմն-երբեմն մարզեր է այցելում, և դա նշանակում է, որ նա իր նախընտրական խոստումները կատարում է: Այսինքն` ստացվում է, որ ընտրություններից առաջ նա ընդամենը խոստացել էր մեկ-մեկ էլ մարզեր այցելել: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե նա խոստացել է նպաստել մարզերի զարգացմանը:  Հիմա պարզվում է` ոչ, նա խոստացել էր ընդամենը այցելել: Ի դեպ, եթե ինչ-որ տեղ հաճախակի այցելելը նշանակում է լրջորեն զբաղվել այդ տարածաշրջանի ճակատագրով, կարող ենք փաստել, որ Մոնակոն և Բադեն-Բադենը գտնվում են Հայաստանի իշխանությունների մշտական հոգածության ներքո: Ինչ վերաբերվում է երկրին «սեփական նստավայրի պարիսպների միջից» նայելուն, ապա խոսքն ակնհայտորեն պարսպի ճաղերի մասին է: Եվ պարոն Շարմազանովը ճիշտ է անում, որ սա գնահատում է որպես հաջողություն: Կարող էր նաև ճաղերի միջից նայել: Որ գլուխը չխուզի Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Կոտայքի մարզպետ, ՀՀԿ-ական Կովալենկո Շահգալդյանն օրերս Հրազդանի թիվ 12 միջնակարգ դպրոցում անցկացրել է մարզի դպրոցների տնօրենների հավաք, որի ընթացքում Ֆանտան գյուղի դպրոցի տնօրեն Նարինե Աբրահամյանին սպառնացել է, թե նրա մազերը խուզել կտա և կուղարկի ուղղիչ աշխատանքային գաղութ, որպեսզի Աբրահամյանն էլ այստեղ-այնտեղ գլուխ չգովի, թե իբր ինքը թիկունք ունի և մարզպետը չի կարող իրեն աշխատանքից ազատել: Այս միջադեպից հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Ֆանտան գյուղի դպպրոցի տնօրեն Նարինե Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter