HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում սկսվում են ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաները

09_04-manifest_georgiaԱպրիլի 9-ը Վրաստանի ընդդիմադիր ուժերը հայտարարել էին որպես ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկի օր, որով նրանք պահանջելու են Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը և նախագահական վաղաժամկետ ընտրություններ: Ակցիայի մասնակիցները վրացական ժամանակով 12:00-13:00-ը (երևանյան ժամանակով` 13:00-14:00-ն) կհավաքվեն Հավլաբարի մետրոկայանի, Հանրային հեռուստաալիքի և «Դինամո» մարզադաշտի հարևանությամբ: Զուգահեռ հավաք է սկսվելու խորհրդարանի շենքի մոտ, որին ժամը 14:00-ին պետք է միանան այլ վայրերում հավաքվածները: Ընդդիմության ներկայացուցիչները նաև պահանջում են են բողոքի ակցիաները ցուցադրել Հանրային հեռուստաալիքով` որոշակի ժամերի ուղիղ եթեր տրամադրել իրենց: Սակայն մինչ բողոքի ակցիաների մեկնարկը, գործող իշխանությունն արդեն որոշակի «պատրաստվածություն» է ցուցաբերում: Թբիլիսիի մեծ մասը երեկ երեկոյան հայտնվել է ինտերնետային բլոկադայում. Ինտերնետ մատակարարող առաջատար «Caucasus online» ընկերությունը տեղեկացրել է ցանցում գլոբալ խափանումների ու դանդաղումների մասին: Բաժանորդներին տրված է փոստերը դանդաղ կապով ստուգելու եւ վրացական դոմեյններ այցելելու հնարավորություն, սակայն արտասահմանյան կայքեր այցելելու և skype-ից օգտվելու հնարավորություններն արգելափակված են: «Caucasus online»-ը տնօրինում է վրացական ինտերնետ շուկայի 60 տոկոսից ավելին: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` ինտերնետն անջատվել է այսօրվանից սկսվող ակցիաների առիթով: Մատակարարող ընկերությունը դեռևս ոչ մի բացատրություն չի տվել: Երեկ երեկոյան Քվեմո-Քարթլի տարածաշրջանում ոստիկանությունը ձերբակալել է Նինո Բուրջանաձեի գլխավորած «Հանուն միասնական Վրաստանի-ժողովրդավարական շարժման» ակտիվիստներին: Կուսակցության տեղեկությունների համաձայն` ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացնում Ռուսթավի քաղաքի երիտասարդների նկատմամբ: Այսօր արգելվել է լրագրողների և խորհրդարանի անդամների մուտքը նաև Վրաստանի խորհրդարան: Այս մասին հայտնել են Վրաստանի խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության վարչությունից: Նրանք տեղեկացրել են, որ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` ապրիլի 9-ը ոչ աշխատանքային օր է: Իսկ ապրիլի 10-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, խորհրդարան մուտք գործելը կսահմանափակվի մասնավորապես լրագրողների և աշխատակիցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter