Զինծառայողների նկատմամբ՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան վարվելակերպ
Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը /ԺՀՄԻ/ կազմակերպեցին կլոր սեղան Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների թեմայի շուրջ:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կազմակերպված միջոցառման առանցքում էին զինծառայողների` մարդու իրավունքները: Կառավարության, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին զինված ուժերի նկատմամբ վերահսկողության խնդրի շուրջ համագործակցության առավել արդյունավետ ուղիները:
Ինչպես նշված է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, ԺՀՄԻ-ի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրեցին ԵԱՀԿ տարածքում լավագույն փորձերը` բերելով համատեղ հրատարակված` «Զինծառայողների` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղեցույցում» զետեղված օրինակները: Ձեռնարկը ներկայացնում է զինված ուժերի աշխատակազմի հետ վարվելակերպի միջազգային կանոնակարգը և այս հանձնառությունները կյանքի կոչելու ուղիներ է մատնանշում: Հանդիպման մասնակիցները քննարկեցին ուղեցույցը Հայաստանի իրականության համատեքստում և ուսումնասիրեցին առաջարկների հնարավոր կիրառումը երկրում:
ՙԵԱՀԿ գրասենյակի առաջնահերթություններից է համագործակցությունը իշխանությունների հետ` զինծառայողների` մարդու իրավունքները առավելագույնս պաշտպանելու ուղղությամբ: «Այսօրվա քննարկումը մեծապես նպաստեց դրան»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:
ԵԱՀԿ գրասենյակն օժանդակել է Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման նախաձեռնություններին` երկրի անվտանգության ոլորտի բարեփոխման աջակցության շրջանակներում:
ԺՀՄԻ առաջին տեղակալ Թորլավ Նորդբոն հավելեց. «ԵԱՀԿ մասնակից պետությունները հանձն են առել զինծառայողների նկատմամբ ցուցաբերել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան վարվելակերպ և դա նաև լավ ռազմավարություն է բանակի համար` ինչպես որպես գործատու, այնպես էլ հանրային հաստատություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել