HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Շիրակի մարզում հարկահավաքության ցածր մակարդակը պայմանավորված է ՏԻՄ ընտրություններով

Այսօր «Դե Ֆակտո» ակումբում լրագրողներին պետք է հանդիպեր Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Սակայն պարզվեց, որ Լիդա Նանյանի մոտ առողջական խնդիրներ են ծագել, և իր փոխարեն նա գործուղել էր փոխմարզպետ Սամվել Պետրոսյանին: Անցյալ տարի համայնքային եկամուտների հավաքագրման մակարդակը Շիրակի մարզում, համեմատած 2006-2007 թթ.-ի հետ, շատ ցածր է եղել` 65 տոկոս: Հետքը Սամվել Պետրոսյանից փորձեց ճշտել, թե ինչով են պայմանավորված նման արդյունքները: Փոխմարզպետը հայտարարեց, որ նման ցուցանիշը պայմանավորված է անցյալ տարի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով, քանի որ նման շրջանում «համայնքների ղեկավարներն այնքան էլ շահագրգռված չէին ժողովրդից այդ գումարները հավաքելու, քանի որ ձայների խնդիր կար, բայց հիմա ճնշումը բավականին մեծ է, մեր կողմից հսկողությունը բավականին մեծ է, և ես կարծում եմ` այս տարվա աշխատանքներում մենք լուրջ արդյունքներ կունենանք, որ համայնքների բյուջեները կատարվեն»,- ասաց նա: Բացի այդ` Սամվել Պետրոսյանը որպես պատճառներ նշեց մարդկանց ցանկության բացակայությունը հարկեր վճարելու առումով, ինչպես նաև ռեալ իրավիճակը, քանի որ Շիրակի մարզն աղքատության ցուցանիշով մարզերի թվում վերջին տեղում է և ունի վճարունակության լուրջ խնդիր: Ըստ Սամվել Պետրոսյանի` անցյալ տարիների բյուջեների պլանավորումն իրենց մեջ որոշակի թերություններ է պարունակել, որոնք էլ ազդել են վերջնական չոր թվերի: Սամվել Պետրոսյանը հայտարարեց նաև, որ համայնքներում վատ միտումներ են ձևավորվել, քանի որ պետությունն իր կողմից ստանձնած պարտավորությունները 100 տոկոսով կատարում է, իսկ համայնքները հողի հարկի և գույքահարկի հավաքման մասով բավականին վատ են աշխատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter