Դատապարտում են լրագրողի նկատմամբ բռնությունը
2009 թվականի ապրիլի 8-ի երեկոյան, Երեւանի Հյուսիսային պողոտայում իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել «Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը: Լրագրողին առաջին օգնություն ցույց տալուց հետո շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նշել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց որոշ ժամանակ պետք է մնա հսկողության տակ:
Սա առաջին դեպքը չէ, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտում են հենց իրավապահները` վստահ լինելով, որ չեն պատժվի:
Մենք` լրագրողական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանների անհամաչափ գործողությունները` իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողի նկատմամբ եւ պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից` նշանակել ծառայողական քննություն եւ պատասխանատվության ենթարկել այդ բռնությունը կատարած անձանց:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեւանի մամուլի ակումբ
ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել