HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Տնտեսական ճգնաժամը չի խոչընդոտի աղետի գոտում 2300 բնակարանի կառուցմանը

Այսօր Երեւանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Շիրակի փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը հայտարարեց, որ Գյումրիի Անի և Մուշ թաղամասերում 2300 բնակարան կառուցելու մրցույթը շահել է «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությունը: Բնակարանների կառուցման համար պետական բյուջեից տրամադրվել է 2 մլրդ դրամ: Ըստ Սամվել Պետրոսյանի` Մուշ թաղամասում կառուցվելիք 1320 բնակարանները պետք է շահագործման հանձնվեն այս տարի: Ապրիլի մեկին պետք է տրվեր շինարարական աշխատանքների մեկնարկը: Սամվել Պետրոսյանը հավաստիացրեց, որ դրանք սկսվել են ժամանակին և արդեն մոտ 10 շենքերի հիմքերը փորվել են: «Ընդհանուր առմամբ, Գյումրիի երկրաշարժի գոտում այժմ հարյուրից ավելի 3--րդ, 4-րդ կարգի վթարային շենքեր կան, որոնք այս կամ այն ձևով միշտ փորձել ենք մտցնել ծրագրերի մեջ, բայց չեն մտել, քանի որ վթարային շենքերի վերականգնողական աշխատանքները շատ ավելի թանկ են, քան նոր բնակարաններ կառուցելը, և այս ծրագիրը` 2300 բնակարան, 80-90 տոկոսով անօթևանության հարցը կլուծի»,- ասաց նա: Փոխմարզպետը վստահեցրեց, որ տնտեսական ճգնաժամի պատճառով հնարավոր չէ բնակարանների կառուցման հետաձգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter