Ընդդիմությունը Սահակաշվիլուն 24 ժամ է տվել
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների թիվը հետզհետե շատանում է: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` հավաքվածների թիվը գերազանցում է 50 հազարը, իսկ «Georgian Times»-ի տվյալներով` ցուցարարների թիվը հասնում է 100 հազարի: Թբիլիսիի Ազատության հրապարակից մինչև օպերայի թատրոնի շենքը բազմություն է հավաքվել:
Նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը պահանջող ելույթով հանդես է եկել «Հանուն միասնական Վրաստանի-ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Ռուսթավելի պողոտայում արդեն հավաքվել են ընդդիմության լիդերները` Իրակլի Ալասանին, Նինո Բուրջանաձեն, Լևան Գաչեչիլաձեն, Դավիթ Գամկրելիձեն, Կոնստանտինե Գամսախուրդիան, Կոբա Դավիթաշվիլին, Գոգա Խաինդրավան, Ջոնդի Բագատուրիան, Սալոմե Զուրաբիշվիլին և այլք:
«Ասենք նախագահին, որ նա պետք է հրաժարական տա: Այս պահաջում մենք միասնական ենք: Նա չհասկացավ, որ սա մի ժողովուրդ է, որը ունի սեփական արժանապատվության զգացում և դրա դեմ ուժ կիրառել չի կարելի: Նախագահ, որը պարտվեց պատերազմում և նույնիսկ դրա համար ներողություն չխնդրեց, պետք է հեռանա»,-ասել է Բուրջանաձեն:
Միխայլի Սահակաշվիլու հրաժարականի համար ընդդիմությունը տվել է 24 ժամ, սակայն ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ եթե Սահակաշվիլին մինչ այդ ժամանակի սպառումը չհեռանա, շարունակելու են բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչև նրա հրաժարականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել