HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեխնոպարկի կառուցումով Գյումրին կընդգրկվի արտադրական գործընթացների մեջ

Այսօրվա նիստում կառավարութունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2009թ. ծրագիրը եւ ծրագրի միջոցառումների ժամանակացույցը։ Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը: Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները: Այն ուղղված է Երեւանի ու մարզերի միջեւ անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը եւ Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։ Ըստ աղբյուրի `Տեխնոպարկի ստեղծումով հնարավորություն կընձեռնվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի եւ, ընդհանրապես, Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին` փոքր ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով, նախանշելով դրանց գերակայությունները եւ զարգացնելով մրցունակ ուղղությունները։ Ծրագրի իրականացման նպատակն է` ապահովել Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգից բխող միջոցառումների կատարումը` պահպանելով քաղաքի ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային եւ նորամուծական ենթակառուցվածքներ, գործարար միջավայրի համբավ ունեցող կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։ Տեխնոպարկի կառուցման առումով վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է ծրագրերի իրականացման ընթացքում մասնավոր հատվածի հետ ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը. «Մեր նպատակն է տեխնոպարկում հնարավորին չափ ներդրումներ ունենալ նաեւ մասնավոր հատվածից, դրա համար անհրաժեշտ է ավելի շատ PR-ի վրա ուշադրություն դարձնել, ներկայացնել այն հնարավորությունները, որ այս ծրագիրն ընձեռնում է մասնավորի համար», - ասել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter