HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություններից առաջ աղբահանության հարցը հրատապ է դարձել Երևանում

Հրազդանի գետի (Դավթաշեն-Զովունի-Թբիլիսյան խճուղու կապ) ավտոճանապարհային կամրջի կառուցման փոխարեն Կառվարաությունը որոշել է կամրջի կառուցման աշխատանքների համար ՀՀ 2009թ. պետական բյուջեի Երեւանի համաքաղաքային նշանակության ծախսերով նախատեսված 936 մլն 500 հազար դրամն ուղղել մի շարք այլ` առավել հրատապություն ունեցող ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, 561 հազար դրամ տրամադրվելու է Երեւան քաղաքի բակային տարածքների եւ արտաքին լուսավորության ցանցի վերանորոգմանն ու կառուցմանը, 375 մլն 500 հազար դրամ` «Երեւան» հիմնադրամին պետական օժանդակության տրամադրմանը` Երեւանի թաղային համայնքների կողմից Երեւան քաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում նախատեսվող լայնածավալ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներին օժանդակելու նպատակով։ Վարչապետը ասել է, որ «սա ճիշտ վերաբաշխում է, որովհետեւ համար մեկ խնդիրը, որն այսօր մտահոգում է երևանցիներին, աղբահանության խնդիրն է, եւ ես համոզված եմ, որ այս գործառույթները, որ դուք հիմա նախաձեռնել եք, հնարավորություն կտան, որ այս տարի մեր քաղաքացիները զգան, որ էական փոփոխություն կա աղբահանության կազմակերպման գործում»,-հաղորդում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter