HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ավելի քան 97 մլն դրամ՝ Սյունիքին

Ընթացիկ  տարի ՀՀ կառավարության «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով Սյունիքի մարզին կտրամադրվի 97 մլն 133 հազար դրամ: «Զբաղվածության աջակցության Սյունիքի մարզային հանձնաժողովի» որոշմամբ, մարզի քաղաքային համայնքներում կիրականացվեն մոտ 47 մլն դրամի ենթածրագրեր, մնացած գումարով ենթածրագրեր կիրականացվեն մարզի գյուղական համայնքներում: Մասնավորապես` Կապանի քաղաքապետարանը նախատեսել է Կապանին տրամադրվելիք 20 մլն դրամից 13 մլն-ը հատկացնել քաղաքի միջով հոսող Ողջի եւ Վաչագան գետերի հուները աղբից մաքրելու աշխատանքների կազմակերպման համար: Կառավարության ծրագիրը մարզում կմեկնարկի ապրիլի երկրոդ կեսիից: Մինչ այդ հանձնաժողովի հաստատմանն են ներկայացվել տասնյակ ենթածրագրեր` մարզի տարբեր տարածաշրջաններից: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի տեղեկատվությամբ, միայն  Կապանի տարածաշրջանում ծրագրերում աշխատելու համար արդեն հաշվառվել է 60-ից ավելի մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter