HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիսային պողոտայում ոստիկանները նորից քաշքշում են

«Հետքի» թղթակիցը հայտնում է, որ այս պահին ոստիկանները Հյուսիսային պողոտայում «քաղաքային զբոսանքի» սակավաթիվ մասնակիցներին բռնի ուժով տարածքից հեռացնում են, իսկ երկու անձանց` արդեն տարել են ոստիկանություն: Կարմիր բերետավորները փակել են պողոտայի մուտքերը` թույլ չտալով մարդկանց քաղաքի այդ հատվածով պարզապես անցնել: Մեր թղթակցի հարցին, թե ո՞րն է այդ ամենի պատճառը, ոստիկաննրից մեկը պատասխանել է, թե «նախարարությունում հրահանգ կա, որ մինչեւ մայիսի 1-ը ոչ մի զանգվածային միջոցառում չպետք է անցկացվի», իսկ մեկ այլ ոստիկան նշել է, որ «ոստիկանության Կենտրոնի բաժնում տարածքի խանութների տերերը բողոքել են, որ քաղաքական զբոսանիքի մասնակիցները խանգարում են իրենց առեւտրին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter