Բենզալցակայանի կողոպուտ. գործի է դրվել նաեւ հրազեն
Այսօր առավոտյան` ժամը 04.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք զինված հարձակում են գործել Երեւան-Մեղրի ճանապարհին գտնվող «Վայք-Գազ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի վրա: Արդյունքում բենզալցակայանի 43-ամայա աշխատակիցը` Հրաչիկ Բ-ն, ձախ ձեռքի եւ գլխի մասերում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց:
Հարձակվողները բենզալցակայանից հափշտակել են մոտ 120 հազար դրամ եւ բջջային հեռախոս: Նրանք դեպքի վայրից հեռացել են առանց պետհամարանիշերի մուգ գույնի «ՎԱԶ-2108» կամ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով:
«Կատարվում է նախաքննություն»,- հերթական անգամ տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչ օրս սա արդեն բենզալցակայանների վրա կատարված ավազակային հարձակման 11-րդ դեպքն է: Դրանցից վերջինը գրանցվել էր մարտի 20-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել