Այս տարի ԼՂ հակամարտությունը կկարգավորվի՞
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Բաքվում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են, որ Ղարաբաղի հակամարտության կողմերն ընդունեն կարգավորման հիմնական սկզբունքները:
«Հիմնական սկզբունքների ընդունումից հետո կսկսվի առավել ընդլայնված համաձայնագրի նախապատրաստման գործընթացը: Դրանից հետո բանակցությունները կարող են շարունակվել, կդառնան առավել կանոնավոր»,-ասել է Ազիզովը և հավելել, որ եթե հինգ «գրավված» շրջաններն ազատվեն, Ադրբեջանն այնտեղ իր ուժերը կտեղակայի, որոնք կապահովեն բնակչության անվտանգությունը:
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը բրիտանական «The Financial Times» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ մինչև 2009թ ավարտը ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի: «Կովկասի ամենալուրջ խնդիրը ԼՂ-ի հակամարտությունն է, և ես կարծում եմ, որ այդ խնդիրը կստանա իր լուծումը մինչև 2009թ.-ի ավարտը»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել