HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ն «սիրտ չունի»

chi9Ինչպես հայտնի է` ԱԺ պատգամավորներն աշխատանքային չորս օրերից հատկապես ակտիվություն են ցուցաբերում չորեքշաբթի, երբ ԱԺ պատգամավորների հետ կառավարության հարցուպատասխանը պետք է կայանա: Բայց նրանք ոչ թե իրենց ընտրողների կամ ավելի գլոբալ խնդիրների համար են մտահոգված, այլ տարբեր  նախարարների հետ իրենց հարցերն են լուծում: Մի մասը բիզնես գործունեության համար է դիմում այս կամ այն նախարարին, մյուսը` մի ծանոթին «գործի տեղավորելու», երրորդը` իր բարեկամին անվճար բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով և այսպես շարունակ: Այս չորեքշաբթի, ի թիվս այլ նախարարների, խորհրդարան էր եկել նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հայտնի է, որ նա գլխավորում է ԲՀԿ-ի ավագանու ընտրացուցակը, իսկ խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը իրենց ցուցակներն ունեն: Երբ ՀՀԿ-ական պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ինչպես են պատկերացնում իրենց պայքարը Քուշկյանի դեմ, ում հաճախ տարատեսակ խնդրանքներով են դիմում, «Քուշկյանը մեծ մարդ է, բայց դարդերս իրար մի տուր», - պատասխանեց ՀՀԿ-ականներից մեկը, ով համաձայն կուսակցության կայացրած որոշման, պետք է սատարի Գագիկ Բեգլարյանին: Մի խոսքով` բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀԿ-ն առաջադրել է մի թեկնածու, որին իրենք էլ չեն ցանկանում ընտրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter