HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրադարձել են Հայաստանում ոսկերչության զարգացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ ոսկերիչների ասոցիացիայի (ՀՈԱ) նախագահ Գագիկ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Գագիկ Գևորգյանին՝ ՀՈԱ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչներին միավորող ասոցիացիան իր բազմաթիվ ծրագրերով կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը:

Գագիկ Գևորգյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ասոցիացիայի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու անելիքները: Հատկապես կարևորվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների ասոցիացիայի առաջին ցուցահանդեսը, որին կմասնակցեն բազմաթիվ հայտնի ընկերություններ:

Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհի հայ ոսկերիչների միջև կապերի ընդլայնման, ինչպես նաև Հայաստանում ոսկերչության զարգացման հեռանկարներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter