
Ըստ թերթի տեղեկությունների` Հովիկ Աբրահամյանը օրերս հանդիպել է ԵՄ անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ և խոսել մայիսի 31-ին կայանալիք` Երևանի ավգանու ընտրությունների մասին:
Աբրահամյանը դեսպաններին ասել է, թե իբր նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում քիչ ձայներ է հավաքել, և որ այս ընտրություններում ևս նա հաղթելու շանս չունի: Ավելին` Աբրահամյանը հայտարարել է նաև, թե ինքը տեղեկություններ ունի, որ քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթելու հույս չունի, որոշելու է նախընտրական շրջանում ցնցումներ իրականացնել, ցույցեր ու ակցիաներ անցկացնել, Կոնգրեսի ակտիվիստներն էլ, իբր, պիտի խանութներ թալանեն: Թերևս, հենց այս պատճառով էլ ոստիկաններմ արդեն մի քանի օր է` փորձում են բախումներ հրահրել քաղաքացիների հետ, որպեսզի իրականություն դարձնեն Աբրահամյանի ասածները: Եվ այնուամենայնիվ, Մուկը առաջիկայում ստիպված է լինելու էլի գործի դնել Արտաշատի թալանչիների իր հայտնի բրիգադը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել