HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նենգափոխում

aravot4Չորեքշաբթի օրը ԱԺ-ում ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը հանդես է եկել հետևյալ նկատառումով. «Ընդունելով քննադատությունը` ուզում եմ որոշակի պարզաբանում տալ: Գիտեք, որ բոլոր երկրներում գունավոր հեղափոխությունների հիմնական դաշնակիցը դառնում է Հանրային հեռուստատեսությունը. նման բան եղել է Վրաստանում, իսկ այսօր` մի ուրիշ երկրում: Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող երբեք հույս ունենալ, ինչպես բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ շուտով Հանրայինում այս-այն կլինի, դիսիդենտներ կառաջանան: Բայց ուզում եմ ասել` նա լինի, թե մեկ այլ գունավոր հեղափոխության նախաձեռնող, համենայնդեպս, քանի ես այստեղ եմ` Հանրային հեռուստառադիոընկերությունը երբեք չի դառնալու որևէ գունավոր հեղափոխության գործիք»: Կարելի է, իհարկե, խոսել որոշ մասնավոր անճշտությունների մասին: Օրինակ` Տեր-Պետրոսյանին «գունավոր հեղափոխության նախաձեռնող» անվանելն առնվազն անբարեխղճություն է: Մարդը, որն ասում էր, «ապստամբություն կամ հեղափոխություն հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից»,  ինչպե՞ս կարող է գունավոր կամ թեկուզ անգույն հեղափոխության ջատագովը լինել: Բայց առավել սկզբունքայինն այստեղ ամբողջական խնդրի նենգափոխումն է: Այսինքն` միանգամայն ճիշտ պնդումը («Հանրայինը չպիտի դառնա գունավոր հեղափոխության գործիք») ներկայացնում է որպես պատասխան` միանգամայն այլ թեմայով հնչած քննադատությանը: Իրականում ոչ ոք չի մեղադրում պարոն Հարությունյանին գունավոր հեղափոխության չնպաստելու համար: Հիմնական քննադատության թեման այն է, որ նրա ղեկավարած կառույցները միտումնավոր ձևով ապատեղեկատվությոն են սփռում: Քարոզչական նպատակներով դուրս են գալիս բոլոր տեսակի մասնագիտական և էթիկական նորմերի սահմաններից: Հանրայինը դա անում է միշտ և հատկապես` ընտրությունների ժամանակ: Ստանդարտ արդարացումը` «չէ՞ որ ընդդիմադիր թերթերն էլ են այդպես վարվում», լուրջ չէ. թերթը հնարավոր չէ համեմատել հեռուստատեսության, առավել ևս Հանրայինի հետ, որը գոյատևում է հարկատուների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter